Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Եվրոպական բանկը մտադիր է ՈՒկրաինային հատկացնել տարեկան 1 միլիարդ եվրո

Եվրոպական բանկը մտադիր է ՈՒկրաինային հատկացնել տարեկան 1 միլիարդ եվրո
17.04.2014 | 18:01

Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը մտադիր է ուկրաինական նախագծերին հատկացնել տարեկան 1 միլիարդ եվրո: Այդ մասին հայտարարել է ներդրումների գծով ուկրաինական գործակալության նախագահ Սերգեյ Եվտուշենկոն: Բանկը մտադիր է ներդրումներ կատարել ինչպես մասնավոր, այնպես էլ պետական նախագծերում: Մասնավորապես՝ ներդրումներն ուղղված կլինեն էներգաարդյունավետությանը, գյուղատնտեսությանը, ենթակառուցվածքներին:

ՈՒկրաինայում եվրոպական բանկի ներկայացուցիչ Շևկի Աջուներայի խոսքերով՝ Եվրոպական բանկի նպատակն է «անցկացնել շուկայական բարեփոխումներ և ակտիվացնել ՈՒկրաինայի ինտեգրումը միջազգային գյուղատնտեսական կապերին»:

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ